Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Ցիստիտը չի' կարելի անտեսել

Ցիստիտը չի' կարելի անտեսել

Ցիստիտ... Դժվար թե գտնվի այս տանջալից հիվանդությամբ գոնե մեկ անգամ չհիվանդացած կին. Կանանց 20%-ի մոտ այն լինում է տարին մեկ անգամ: Տղամարդկանց մոտ այս հիվանդությունը հանդիպում է 25 անգամ ավելի հազվադեպ, քան կանանց:

 

ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ցիստիտով (միզապարկի բորբոքում) հիվանդացած մարդը գիտի, որ հիվանդության դրսևորումներն այնպիսի անհարմարություններ են պատճառում, որոնք պարզապես հնարավոր չէ անտեսել։ Նման իրավիճակը դրդում է նույնիսկ ամենաթեթևամիտ հիվանդին անհապաղորեն սկսել բուժումը։

 

Ցիստիտին բնորոշ է հաճախակի և ցավագին միզումը։ Որպես կանոն, հիվանդի ընդհանուր վիճակը չի վատթարանում։ Միայն աննշան կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը։ Մեզը սովորաբար դառնում է պղտոր, և նրանում կարող են հայտնվել արյան հետքեր։ Երբեմն ցիստիտն ուղեկցվում է ցայլքոսկրի վերին հատվածի և մեջքի ստորին մասի ցավերով։ Պետք չէ շփոթել ցիստիտը միզածորանների բորբոքման` ուրետրիտի հետ։ Ուրետրիտը դրսևորվում է միայն անհարմարության զգացողություններով, կամ միզելու ժամանակ սուր ցավով։ Այս հիվանդությունները հաճախ զուգակցվում են։

 

Ցիստիտը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով։ Այս հիվանդության արագ և արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է պարզել նրա ծագումնաբանական գործոնը, թեև, ինչպես փորձն է ցույց տալիս, դա միշտ չէ, որ հաջողվում է։

 

Պայմանականորեն ցիստիտը կարելի է բաժանել երկու խմբի` վարակիչ և ոչ վարակիչ։ Վերջինս կարող է ագրեսիվ քիմիական նյութերի ներգործման արդյունք լինել. օրինակ` փոքր կոնքի օրգանների ուռուցքների ռադիոթերապիայի ընթացքում միզապարկի ճառագայթման (ճառագայթային ցիստիտ) հետևանքով, բարձր դեղաչափերով դեղորայքի ընդունման (այսպես կոչված դեղորայքային ցիստիտ), կծու կերակուրների և ոգելից խմիչքների օգտագործման դեպքերում։ Պատշաճ բուժման բացակայության դեպքում մեծավմասամբ ոչ ինֆեկցիոն բորբոքային պրոցեսին միանում է ինֆեկցիան, որի հարուցիչներն են` բազմաթիվ միկրոօրգանիզմները, այդ թվում` աղիքային ցուպիկը, պրոթեյը, էնտերոկոկկերը, ստաֆիլոկոկկերը, ստրեպտոկոկկերը, խլամիդիան, միկոպլազման, ուրեապլազման և գոնոկոկկերը։ Այն փաստը, որ ցիստիտով հիվանդանում են հիմնականում կանայք, պայմանավորված է միզասեռական համակարգի կենսաբանական կառուցվածքի առանձնահատկություններով։ Կարճ ու լայն միզուկը մոտ է հեշտոցին և ուղիղ աղիքին, ինչը հաճախ նպաստում է պաթոգեն միկրոօրգանիզմների ներթափանցմանը միզապարկ։

 

Ինֆեկցիոն ցիստիտի առաջացմանը նպաստում են գերսառեցումը, անձնական հիգիենայի կանոններին չհետևելը, միզապարկից մեզի արտահոսման խանգարումը, դեֆլորացիան, հղիությունը, ծննդաբերությունը, սեռական օրգանների բորբոքումը։ Տղամարդկանց մոտ ցիստիտի առաջացումը կարող է պայմանավորված լինել շագանակագեղձի բորբոքումով, միզուկի նեղացումով, ադենոմայով, քարային հիվանդությունով, շագանակագեղձի քաղցկեղով և սեռական օրգանների այլ հիվանդություններով։

 

ՉՁԳՁԳԵԼ ԲՈՒԺՈՒՄԸ

 

Ըստ հիվանդության ընթացքի` տարբերում են սուր և քրոնիկ ցիստիտ։ Սուր ցիստիտն առաջանում է գերսառեցումից կամ այլ ագրեսիվ «ագենտի» անմիջական ազդեցությունից։ Սկսվում է հաճախամիզություն, միզելու ժամանակ ցավն ուժեղանում է և դառնում մշտական։ Միզապարկի լորձաթաղանթի վերականգնման բարձր կարողության շնորհիվ բորբոքային պրոցեսների մեծ մասն անցնում է առանց որևէ հետևանքի։ Այդ պատճառով սուր առաջնային ցիստիտի դեպքում կանխատեսումները բարեհաջող են։

 

Սակայն, եթե բուժումը ժամանակին չսկսվի, ցիստիտը կանցնի քրոնիկ ձևի։

 

Քրոնիկ ցիստիտն ընթանում է հաճախակի ախտադարձերով (ռեցիդիվներով)։ Այն դրսևորվում է այնպես, ինչպես սուր ցիստիտը, սակայն հիվանդության ախտանշաններն ավելի մեղմ են արտահայտված։ Միզապարկի քրոնիկ բորբոքման ժամանակ միկրոօրգանիզմները միզածորանի ավշային անոթներով` վերընթաց ճանապարհով, կարող են ներթափանցել երիկամներ և այնտեղ առաջացնել բորբոքային պրոցես։

 

Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, քրոնիկ ցիստիտի պատճառ կարող են դառնալ ուռուցքը, միզուղիների անանցանելիությունը, միզապարկի պալարախտը։ Այս դեպքում խոսքը վերաբերում է միզապարկի այլ ախտանիշներով պայմանանավորված երկրորդային հիվանդությանը։

 

Սուր ցիստիտի դեպքում հիվանդին նշանակում են անկողնային ռեժիմ։ Մեզի կոնցենտրացիան իջեցնելու և միզապարկից մանրէների, թարախի ու այլ ախտածին նյութերը դուրս հանելու նպատակով նշանակում են առատ հեղուկ (օրը 2-3 լ)։ Անհրաժեշտ է խիստ սննդակարգ պահպանել։ Խորհուրդ է տրվում օրաբաժնից հանել կծու ճաշատեսակները, աղածոները, սոուսները, համեմունքները, պահածոները, ոգելից խմիչքները։ Նախապատվությունը պետք է տալ բանջարեղենին, մրգերին, կաթնամթերքին։ Ջերմային միջոցառումներ նշանակվում են միայն ցիստիտի պատճառները հաստատելուց հետո, քանի որ, երբեմն` օրինակ մակրոհեմատուրիայի դեպքում, տաքությունը կուժեղացնի արյունահոսությունը։

Հիվանդության առաջին օրերին նշանակում են հակասեպտիկ, հակահիստամինային և ցավազրկող միջոցներ։ Սակայն ցիստիտի բուժման հիմնական սկզբունքը հակամանրէական ռացիոնալ թերապիան է։ Այդ պատճառով, սուր ցիստիտի ախտանիշների հայտնվելուն պես, անհրաժեշտ է անհապաղորեն անցկացնել մանրէաբանական ախտորոշում` ինֆեկցիոն «հարուցիչի» հայտնաբերման նպատակով։ Եթե այն հաստատված է, ապա որոշում են նրա զգայունությունը հակամանրէական դեղամիջոցների հանդեպ։

 

Ցիստիտի բուժման ընթացքում մանրէասպան դեղամիջոցների հետ մեկտեղ կիրառում են սուլֆանիլամիդային դեղամիջոցներ, նալիդիքսային թթու, նիտրոֆուրանտոին, ֆուրազիդին։ Վերջին ժամանակներս ազդեցության լայն շրջանակներ ունեցող ամենահաճախակի օգտագործվող սինթետիկ դեղամիջոցներից մեկն է լոմեֆլոքսատին հիդրոքլորիդը, որը հավասարապես արդյունավետ է և՛ սուր, և՛ քրոնիկ ցիստիտի դեպքում։

Քրոնիկ ցիստիտի դեպքում հիվանդության դրական ելքն ավելի քիչ հավանական է, քան սուր ցիստիտի դեպքում։ Բավարար արդյունքներ կարող են ստացվել միայն կոմպլեքս բուժումից և նախատրամադրող գործոնների (օրինակ` անընդհատ սառեցումը) վերացումից հետո։ Ինչպես սուր ցիստիտի դեպքում, այստեղ նույնպես բուժումը անց են կացնում հակամանրէական դեղամիջոցների հանդեպ միկրոֆլորայի զգայունությունը ստուգելուց հետո։ Կիրառում են նաև ֆիզիոթերապիա։ Քրոնիկ ցիստիտի բուժման ընթացքում պետք չէ անտեսել բուսաբույժների խորհուրդները։

 

ՀԱՃԱԽԱԿԻ ԱԽՏԱԴԱՐՁԵՐ

 

Չնայած այն հանգամանքին, որ պատշաճ թերապիայից հետո հիվանդների մեծամասնության մոտ միզուղիների բորբոքումը հեշտությամբ բուժվում է, ցիստիտը, այնուամենայնիվ, «նենգ» հիվանդություն է։ Այն կարող է հաճախակի ախտադարձեր տալ։ Նույնիսկ համապատասխան բուժման ավարտից մի քանի օր կամ շաբաթ անց ցիստիտը կարող է կրկնվել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։

 

Մանրէներն անընդհատ ընկնում են միզապարկ, սակայն դա ոչ միշտ է հանգեցնում ինֆեկցիայի զարգացմանը, քանի որ վերջիններս «լվացվում են» միզապարկից` ներքին մեխանիզմի գործունեության արդյունքում։ Հենց սա է միզապարկի պաշտպանական ֆունկցիաներից մեկը։ Սակայն որոշ կանանց մոտ միզապարկի բնական պաշտպանական մեխանիզմները թուլացած են։ Տեսություններից մեկի համաձայն` միզուղիների ինֆեկցիաներով տառապող մարդկանց մոտ ցիստիտի ախտադարձերի պատճառ կարող է լինել միզապարկի ոչ հաճախակի դատարկումը, քանի որ միզապարկի ներքին մակերևույթի պատերի կառուցվածքն այնպիսին է, որ մանրէները «կպչում» են վերջինիս և մեզի միջոցով դուրս չեն մղվում։ Մեզը միզապարկում երկար պահելը հանգեցնում է նրա չափից դուրս լցվելուն և միզապարկի մկանի թուլացմանը։ Արդյունքում միզապարկն աստիճանաբար «թուլանում» է և բավարար ուժով չի կծկվում` հավաքված մեզն արտամղելու համար։ Եթե միզապարկն ամբողջությամբ չի դատարկվում, նրանում անընդհատ առկա մանրէները մեծացնում են ինֆեկցիայի զարգացման վտանգը։

 

Ցիստիտի ախտադարձերի հատկապես հակված են տարեց կանայք, քանի որ տարիքի հետ միզապարկը կորցնում է առաձգականությունը և ամբողջությամբ չի դատարկվում։ Դաշտանադադարից (մենոպաուզայից) հետո ընկած ժամանակամիջոցում էսթրոգենի իջեցված մակարդակը նույնպես կարող է բացասաբար ազդել միզապարկի և միզուկի կենսագործունեության վրա։

 

ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՑԻՍՏԻՏԻՑ

 

Մասնագետները համարում են, որ ինֆեկցիայից պաշտպանվելու լավագույն միջոցը միզապարկի լավ «լվացումն» է։ Դա անհրաժեշտ է, որպեսզի մանրէները չհասցնեն նրանում լավ «հիմնավորվել»։ Խորհուրդ է տրվում օրական 2 լ ջուր խմել։ Շոգ եղանակին օգտագործվող ջրի քանակն անհրաժեշտ է ավելացնել։ Միզապարկն անհրաժեշտ է պարբերաբար և ամբողջությամբ դատարկել։ Չի կարելի զուգարան գնալը հետաձգել մինչև այն պահը, երբ միզելու ցանկությունն արդեն «անտանելի է»։

 

Ցիստիտի առաջացմանը դրդող ամենատարածված և ամենահայտնի գործոններից է գերսառեցումը։

 

Եթե անտարբեր չեք թթու դրած բանջարեղենի հանդեպ, կերել եք շատ սուր համ ունեցող կամ տապակած սնունդ, ապա խորհուրդ է տրվում ուտելուց հետո խմել ջրի մեծ քանակություն, որպեսզի միզապարկի պատերը գրգռող նյութերը լինեն առավելագույն չափով «նոսրացված»։ Անթույլատրելի են երկարատև փորկապությունները, որոնք նույնպես նպաստում են ցիստիտի առաջացմանը։ Անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենայի կանոններին, խուսափել նեղ կամ սինթետիկ ներքնազգեստ կրելուց, իսկ դաշտանի ժամանակ հույժ կարևոր է հաճախակի փոխել հիգիենիկ տակդիրներն ու միջադիրները։ Պետք է նկատի ունենալ, որ միզուկի գրգռմանը և ինֆեկցիայի զարգացմանը կարող են նպաստել լոգանքի համար նախատեսված փրփուրներն ու բուրավետ օճառները։

 

Այս «ոչ խորամանկ» օրենքներին հետևելը կօգնի կանխելու ցիստիտը կամ խուսափելու առողջացումից հետո ախտադարձների հավանականությունից։

 

ՑԻՍՏԻՏԻ ԿԱՊԸ ՍԵՔՍԻ ՀԵՏ ԻՐ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է ԳՏԵԼ «ՄԵՂՐԱՄՍԻ ՑԻՍՏԻՏ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ ԴԱ ԿԱՊՎԱԾ Է ԱՅՆ ԲԱՆԻ ՀԵՏ, ՈՐ ՍԵՌԱԿԱՆ ԱԿՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՆՐԷՆԵՐՆ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՄԻԶՈՒԿԻ ՄԵՋ։ ԲԱՑԻ ԱՅԴ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏՎԵԼ, ՈՐ ՈՐՈՇ ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԹԱՆԵԼ ՑԻՍՏԻՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ։ ԱՅՍՊԵՍ՝ ՀԵՇՏՈՑԱՅԻՆ ԴԻԱՖՐԱԳՄԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱՆԱՅՔ 2-4 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ՑԻՍՏԻՏՈՎ։ ԴԻԱՖՐԱԳՄԱՅԻ ԶՍՊԱՆԱԿԱՎՈՐՎՈՂ ԵԶՐԱԿԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՄԻԶԱՊԱՐԿԻ ՎԶԻԿԻՆ, ՈՐՆ ՈՒՌՉԵԼՈՎ` ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՄԵԶԻ ԱԶԱՏ ԱՆՑՄԱՆԸ, ԻՍԿ ԴԱ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԻՆՖԵԿՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 10-2007 (7)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. womanjour.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Varduhi

01.05.2015

asecin vor mezaparks ujex mrsaca u et dexer nshanakecin ardyoq koqni inc kaseq?

Varduhi

01.05.2015

bjisk jan arden gnacel analiz tveleq u asecin vor mrsacucyunica ardyoq kanefron h u mekel furagin dexer inc kognen?

Մեդ-Պրակտիկ

30.04.2015

Հարգելի Varduhi, բարև Ձեզ: Ձեզ մոտ ցիստիտն ունի խրոնիկ բնույթ, և անբարենպաստ պայմաններում դիտվում են սրացումներ: Ցիստիտի սրացման պատճառ կարող են լինել մրսելը, ինչպես նաև սեռական հարաբերությունը: Նշված միջոցներն ունեն միայն ժամանակավոր էֆեկտ, հարկավոր է անպայման դիմել ուրոլոգի լիարժեք բուժում ստանալու համար:

Varduhi

27.04.2015

u mekel im mot cistit arden hamayra 4 tariya ka @nkelem ev inc taqem pahel ancela ev hima amusnanaluc heto sracela furadonin u erecukov lvacum votqers drelem taq jri mech u im mot eli krknvuma erb vor erkar mi qani jam ushem gnum tualet im mot cistit eli krknvuma sksumeme mezel bayc im mech chem pahum mezumem heto arden vor mi qani angam gnumeme tualet galiisem im mej verjum pahumeme arden cictitc ancnuma u hima amusnus het harberutyuner cunem vaxenumem unenaluc heto cictits kkrknvi

Varduhi

27.04.2015

barev dzzez bjisk jan yes cistitem unenenum serakan haraberutyuneric heto incice ev inch karoxem anel vor serakan haraberutyuneric heto cistit c@unenam

Մեդ-Պրակտիկ

18.04.2015

Հարգելի Elen, բարև Ձեզ: Մեկ տարի և կես չպաշտպանված, կանոնավոր սեռական կյանքով ապրելու պարագայում հղիության բացակայությունն անհանգստացնող է: Ճիշտ կլինի դիմել գինեկոլոգի մանրամասն հետազոտվելու համար, հարկավոր է, որ ամուսինը նույնպես հետազոտվի, քանիր որ չբերության պատճառ կարող են լինել ինչպես Ձեր, այնպես էլ ամուսնու առողջական խնդիրները: Ինչ վերաբերում է բեղմնավորման ավելի հավանական օրերին, դրանք ձվազատման օրերն են: Կանոնավոր 28-30-օրյա դաշտանային ցիկլի դեպքում դրանք համընկնում են ցիկլի 14-17 օրերի հետ, այդ օրերին հարաբերություն ունենալով հղիության հավանականությունը մեծ է:

Elen

15.04.2015

Barev dzez xndrum em ogneq indz. es arden 1 tari u kes e in4 amusnacac em u 4em hxianum bayc erbeve 4em dimel bjshki in4 rejimov petq e haraberutyun unenam vor hxianam

Մեդ-Պրակտիկ

18.02.2015

Հարգելի Ani, եթե ցիստիտը պարբերաբար սրանում է, ապա հավանաբար այն արդեն ունի խրոնիկ բնույթ: Այս դեպքում հարկավոր է դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում: Ձեր պարագայում, տնային պայմաններում անցկացնել բուժում ցանկալի չէ: Դեղերը չեն խանգարի հղիանալուն, սակայն եթե կասկածում եք որ հղի եք ցանկալի է զերծ մնալ ցանկացած դեղորայքի ընդունումից:

Ani

05.02.2015

Hargeli bjishk, shnorhakal em patasxani hamar, mi harc evs. Mot erku shabat e cistit ei, tan paymannerum irakanacrel em bujum, erku or e ancel er, sakayn hima eli krknvum e, inch xorhurd ktaq? Inch anem? Ardyoq hamapatasxan haber@ kogni azatvel cistitic? Husov em chem ushacrel. Ev ardyoq dexeri ogtagorcum@ chi xangari hxianalun??

Մեդ-Պրակտիկ

02.02.2015

Հարգել Ani, ցիստիտը հակացուցում չէ սեռական հարաբերության համար: Ուղղակի հնարավոր է ցավի զգացում սեռական հարաբերության ժամանակ և ցիստիտի սրացում: Կարող եք հարաբերությունից հետո հակասեպտիկ լուծույթով արտաքին լվացում կատարել:

Ani

25.01.2015

BArev dzez, xndrum em patasxaneq, cistiti @ntacqum haraberutyunner unenal kareli e te voch? Amusnacac em, 18 tarekan em. Naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

25.01.2015

Հարգելի lusine, եթե երիկամի քարերը ոչ մեծ չափերի են և անցնում են միզուղիներով,ապա տեղաշարժվելիս  դրանք կարող են անցնել միզապարկ և երկար ժամանակ այնտեղ մնալով առաջացնել միզապարկի պատի գրգռում և բորբոքում:

lusine

07.01.2015

karox e ardioq cistiti patjar lini erikamneri qariknery

Մեդ-Պրակտիկ

19.07.2014

Հարգելի GAYANE, տնային պայմաններում պարզել, որ մեջքի ցավերն ինչ պատճառականություն ունեն, հնարավոր չէ, և պարզապես կուշացնենք իրական պատճառը պարզելու, եթե զաղվենք ինքնաբուժմամբ: Հարկավոր է հետազոտվել՝ պարզաբանելու համար մեջքի ցավերի պատճառները և կա՞ արդյոք բորբոքային պրոցես միզուղիներում:

GAYANE

17.07.2014

BAREV DZEZ SHAT EM XNDRUM OGNEQ INC.ES UNEM MEJQI CAVER.EREVI CISTIT E INC MOT.SHUT SHUT EM MIZUM ERB USHACNUM EM UNENUM EM CAVER.INCHPES KAROX EM TNAYIN PAYMANNERUM BUJEL?EV DA KAROX E PATCHAR LINEL CHHXIANALU?

Մեդ-Պրակտիկ

14.07.2014

Հարգելի Anna, չգիտեմ Ձեր հարցն ում է հղված, բայց Ձեր մոտ ամենայն հավանականությամբ միզուղիների բորբոքում է` ցիստիտ: Դիմեք բժիշկի և ախտորոշվելուց հետո կստանաք համապատասխան բուժում:

Anna

10.07.2014

HARGELI HASMIK ES ANNANEM 30 TAREKAN INDZ MOT ARAJACEL E HAJAXAMIZUTYUN MIZELUC HETO SUR CAVER EM UNENUM UZUM EM IMANAL INCHI HETEVANQ E DA EV INCH KARELI E OGTAGORCEL AYN BUJELU HAMAR EV INDZ MOT DRANQ KRKNVUM EN SHAT HAJAXAKI NAXAPES SHNORHAKALUTYUN

Հասմիկ

27.06.2014

Անչափ շնորհակալ եմ....

Մեդ-Պրակտիկ

05.05.2014

Հարգելի Հասմիկ, ի դեպ, հատկապես կանանց մոտ հանդիպում է  հաճախամիզություն, որի պատճառը բոլորովին էլ ցիստիտը չէ, և ընդհանրապես, բորբոքումները դեր չունեն, ընդ որում տարիքի հետ ավելի անզուսպ են դառնում: Այստեղ պատճառը միզապարկի սեղմակը կարող է լինել: Ձեզ խորհրդատվությամբ կօգնի ուրոլոգը:

 

Հասմիկ

28.04.2014

Ներեցեք. հարց ուղղեմ... Իսկ եթե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ամուսնացած չեմ, հիգիենան գերազանց է, ամեն դեպքում ես կարծում եմ չեմ էլ մրսել ( թեպետ դա հաստատ չեմ կարող այսպես ասել, գուցե մրսել եմ).. ապա ինչու՞ է հաճախամիզություն լինում : Ունեմ մի վարկած " Ըստ Ձեզ, հարվածից կարո՞ղ է առաջանալ նման բան , (մի անգամ, կատակով, պատահականորեն , ուժգին հարված եմ ստացել )

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի Susanna, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

Susanna

19.03.2014

Բարև ձեզ .եթե միզարձակումը ցավոտ է կան արյան կաթիլներ.ինչ կարելի է անել տնային պայմաններում? ինչ բուժու կտաիք? ու դա արդիոք ցիստիտի նշաննեռ են.? կանխավ շնորհակալ եմ

Մեդ-Պրակտիկ

16.03.2014

Հարգելի ANYA, բարև Ձեզ, եթե երևույթները շարունակվում են, անպայման դիմել մասնագետի խորհրդատվության և հետազոտության:

ANYA

09.03.2014

barev dzez .axjiks 1.5 tarekan e..4 or e djvarutyamb e mizum-mizeluc lacum e...mezi mej shaganakaguyn lorzem tesnum-aryunot hetqerov...xndrum em asel da karox e linel cistit?in4 karox em anel?

Մեդ-Պրակտիկ

29.01.2014

Հարգելի ANI, բարև Ձեզ, մրսածության հետևանքով առաջացած ցիստիները կարելի է փորձել բուժել տնային պաըմաններում՝ տաք պահել, կատարել լվացումներ երիցուկի ջրաթուրմով, նստելիս տաք դնել (եթե առկա է դաշտանային արյունահոսություն, կամ այլ գանգատներ՝ կանանց բնորոշ, կամ որովայում անորոշ բնույթի ցավեր՝ տաք միջոցառումները հակացուցված են): Մի քանի օր կարելի է օգտագործել որևէ անտիսեպտիկ միջոց՝ ֆուրադոնին կամ ուրոսուլֆան, կամ պալին և այլն, անպայման ուտելուց 30 րոպե անց: Եթե ցիստիտի երևույթները չեն անցնում կամ չեն մեղմանում, ապա պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը:

Հավելում. եթե համոզված չեք, որ դա ցիստիտ է, ի սկզբանե դիմել մասնագետի:

ANI

28.01.2014

Knereq kaseq cistit@inchpes bujel tnayin paymanerum.te petqedimel bjishki.naxapes shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

05.09.2013

Հարգելի Արմինե, բարև Ձեզ, ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար Ձեզ ենք ներկայացնում հոդված, որը կօգնի հետևողական և ճիշ վերաբերմունք ցուցաբերել ողջ հղիության ընթացքում։

 

По данным ВОЗ циститом хотя бы раз в жизни болела каждая четвертая женщина. Предрасположенность женского пола к этому заболеванию объясняется анатомическими особенностями строения: короткий и широкий мочеиспускательный канал, куда легко попадает инфекция.

 

При беременности с циститом сталкивается каждая десятая женщина. И он может появиться, даже если раньше будущая мать им не болела. Невылеченный цистит является причиной преждевременных родов с осложнениями. Поэтому его своевременная диагностика и профилактика очень важна.

 

Виды цистита


По своему течению цистит бывает острый и хронический.

Острая форма при неправильном или неполном лечении переходит в хроническую. 

По причинам заболевания различают 2 вида цистита: 

1. Инфекционный

  • когда бактерии микрофлоры кишечника или влагалища попадают в уретру, а потом и мочевой пузырь;
  • когда цистит вызвали стрептококки, энтерококки, возбудители венерических заболеваний и т.д.

2. Не инфекционный

  • возникает после переохлаждения, стресса, из-за ослабленных иммунных сил организма;
  • появляется как следствие раздражения слизистой мочевого пузыря. Это могут быть лекарства, химические средства, инородные тела и т.д. 


Причины цистита и факторы риска


  • переохлаждение организма в целом или отдельных его частей, особенно тазовой области;

  • кариес, хронические воспалительные процессы в организме;

  • неполное или самостоятельное лечение воспалительных заболеваний мочеполовой системы;

  • неполное или самостоятельное лечение цистита;

  • повторное инфицирование; 

  • малоподвижный образ жизни;

  • запоры;

  • влагалищная диафрагма или спермициды, как способ контрацепции;

  • изменение микрофлоры влагалища из-за воспалительных заболеваний, гормонов и т.д.;

  • неправильное питание (острая, пряная, жареная пища, мало жидкости);

  • факторы, ослабляющие иммунитет (стресс, мало сна, плохое питание, усталость и т.д.);

  • нарушение правил интимной гигиены;

  • нарушение правил гигиены половой жизни;

  • несоблюдение режима мочеиспускания;

  • тесные колготки, одежда, бельё.

 

Причины цистита при беременности

 

  • ослабленный иммунитет матери. Происходит это из-за естественного процесса, когда иммунные силы материнского организма подавляются, чтобы плод не был изгнан, как чужеродный элемент;

  • застой мочи и кровотока из-за повышенного давления матки на мочевой пузырь и мочеточники.


Осложнения

 

  • симптомы хронического цистита могут скрывать другое заболевание;

  • при недолеченном цистите развиваются штампы, малочувствительные к лекарственным препаратам;

  • инфекция может распространиться на почки (восходящий пиелонефрит), что чревато при беременности риском преждевременных родов.


Диагностика

 

Поскольку существуют разные причины появления цистита, то точная диагностика для его правильного лечения очень важна. Заболевание в первый раз всегда проходит в острой форме.


Симптомы цистита при беременности


  • частое и болезненное мочеиспускание;

  • ложные позывы помочиться;

  • моча мутная, иногда с кровью или/и слизью;

  • боль во время мочеиспускания;

  • боль при половом акте;

  • тянущая боль в надлобковой области;

  • ощущение давления на мочевой пузырь;

  • иногда высокая температура.

 

При первых симптомах цистита необходимо сразу же отправляться к врачу.

Он опросит вас и назначит следующие тесты:

 

  • анализ мочи: общий, по Нечипоренко и бактериальный посев (после тщательного интимного туалета берется средняя порция утренней мочи);
  • ПЦР диагностика показывает, не является ли источником цистита половые инфекции;
  • мазок из влагалища для исследования микрофлоры;
  • УЗИ, чтобы исключить патологию верхних мочевых путей и почек;
  • цистоскопия (исследование цистоскопом мочевого пузыря, наполненного специальной жидкостью). Процедуру не делают при остром цистите, а когда болезнь перешла уже в хроническую стадию;
  • цистография (рентгенологическое исследование мочевого пузыря) делают, чтобы исключить туберкулезный цистит.

 

Диагностика цистита в первую очередь направлена на то, чтобы исключить болезни с похожей симптоматикой, определить причину появления цистита и планировать лечение исходя из неё.


Лечение

 

Каждый вид цистита лечится по-разному. Поэтому важно, чтобы его диагностику проводил врач, и он же назначал лечение. Вряд ли самостоятельно можно узнать причину появления цистита. Самолечение же приводит к тому, что заболевание переходит в хроническую форму и со временем может быть причиной серьезных осложнений.

При лечении инфекционного цистита терапия направлена против конкретного возбудителя.

Лечение острого цистита обычно складывается из трех компонентов:

 

  • курс антибактериальной терапии;
  • курс физиотерапии;
  • режим: обильное питье, диета (без жареного, острого, пряного, маринованного и т.д.), часто постельный режим.

 

Иногда врачи назначают параллельно иммуностимулирующую терапию.

После курса лечения обязательно надо провести повторное обследование.


Лечение цистита при беременности


Беременность исключает применение антибиотиков (особенно сульфаниламидов и тетрациклинов), хотя есть медики, которые считают что их (антибиотиков) применение даже при беременности оправдано, только выбирают вид, наименее вредный для плода.

В качестве альтернативного лечения цистита при беременности врачи могут провести инстилляцию мочевого пузыря: введение через катетер жидких лекарственных препаратов (нитрат серебра, фурацилин, диоксидин, масло облепихи или шиповника и т.д.). Процедура инстилляции абсолютно безвредна для ребенка.

Ни в коем случае беременной женщине нельзя лечить цистит дома, по «народным» рецептам.


Профилактика


Для профилактики цистита надо избегать всех возможных причин его появления:

  • не находиться в сидячем положении больше одного часа, делать перерывы в сидячей работе;
  • тепло одеваться, не переохлаждаться (особенно во время беременности);
  • избегать запоров (есть много клетчатки, пить достаточно жидкости, больше двигаться);
  • пить клюквенный сок (морс) для закисления мочи;
  • пить до 8 стаканов воды в день (при отсутствии противопоказаний);
  • отказаться от жаренного, слишком острого, сладкого;
  • избавиться от очагов инфекции в организме (не вылеченные зубы, хронические болезни и т.д.);
  • вовремя менять тампоны и прокладки;
  • каждый день надевать свежее бельё;
  • для интимной гигиены не применять средства, которые нарушают флору;
  • не носить тесное белье и одежду;
  • мочиться от 5 раз в день и больше, при этом следить, чтобы мочевой пузырь опорожнился полностью;
  • после дефекации использовать туалетную бумагу от влагалища к анальному отверстию, а не наоборот;
  • перед сексом и после обязательно опорожнить мочевой пузырь;
  • нельзя сразу переходить от анального полового акта к вагинальному.

Armine

04.09.2013

Barev dzez xndrum emindz aseq,ardoq vnas che cistit@ hxutyan @ntacqum?

Կարդացեք նաև

Միզուղիների և երիկամների հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Միզուղիների և երիկամների հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Ուռուցքաբանություն
Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am
Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am

Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...

Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am
Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am

Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...

Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am
Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am

Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...

Ախտորոշում
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am

Մեզի գույնը

Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...

Ախտորոշում
Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am
Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am

Նեֆրոպտոզը  (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...

Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է դիալիզը:

Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...

Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am
Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...

Երիկամն ու էմոցիաները. urolog.am
Երիկամն ու էմոցիաները. urolog.am

Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...

Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am
Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am

Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...

ԿԻՆ: Հիվանդություններ
Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am
Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am

Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...

Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am
Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am

Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ